ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալներով առաջատարը Հայաստանն է
2024-ի հունվար-մայիս ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալներով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ 22% աճն առաջին հերթին ապահովվել է ոսկերչական իրերի մշակման և ոսկու (ռուսական ծագման) վերարտահանման շնորհիվ։
Հայաստանը բարձր ցուցանիշներ է ունեցել նաև 2023-ին. ոսկու արտահանումը կազմել է 1,8 մլրդ դոլար, իսկ ադամանդինը՝ 589 մլն դոլար։ Դրա հաշվին 2023-ի ընթացքում Հայաստանից արտահանման ծավալներն աճել են 55%-ով (առավելապես ԱՄԷ և Հոնկոնգ)։
Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ երկրներում 2024-ի հինգ ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 5,2%-ով 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Մշակող արդյունաբերության ծավալների աճը կազմել է 8.7%:
Բելառուսում աճը կազմել է 8%, Ռուսաստանում՝ 5,2%, Ղազախստանում՝ 3%, Ղրղզստանում՝ 2,6%: