#ՀԻՄԱ. Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը՝ #ՈւՂԻՂ

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայյրում շարունակվում է Գառնիկ Իսագուլյանի գործով դատական նիստը: Վերջինս մեղադրվում է կեղծ տեղեկություններ տարածելու, 3 դրվագում սուտ մատնություն կատարելու համար, որոնք զուգորդվել են անձանց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով, ինչպես նաև կատարել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն կատարելու կոչեր:

Այս գործն առավել հայտնի է «48 միլիոն ադրբեջանական փողերով հեղափոխության», «Սամվել Բաբայանի», «կեղծ անձնագրերի» դրվագ անվանումներով:

Գառնիկ Իսագուլյանը դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց՝ գորը քննվում է 4 տարի, և հենց հասնում են այն մարդկանց դատակոչի փուլին, ում նկատմամբ ինքն իբր սուտ մատնություն է կատարել, գործը քննող դատավորին պաշտոնի բարձրացում են տալիս, և հաջորդ դատավորը քննությունը սկսում է նորից:

Վերջինիս պաշտպան Աննա Ծառուկյանն էլ նկատեց՝ այդ մարդիկ անպայման հարցաքննվելու են, իսկ նույն գործով քրեական, վարչական և քաղաքացիական վարույթները խոսում են այն մասին, որ գործ ունենք Կոնվենցիայի խախտման հետ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031