Բերետավորը ծեծում է Բորելի «դաբրոյով», դատավորն ազատազրկում է Բլինքենի «դաբրոյով», իսկ Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սերոբ Մանուկյանը նրան հարցրել է.

«Տեսանելի է, որ Սրբազան շարժումը չունի  արտաքին արտահայտված աջակցություն։ Ինչո՞վ դա կբացատրեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Եկեք ավելի բաց ասենք։ Արևմուտքը ոչ միայն չի աջակցում շարժմանը կամ գոնե չեզոքություն պահում, այլև փաստացի օգնում է Նիկոլին՝ պայքարելու սեփական ժողովրդի դեմ՝ աչք փակելով խայտառակ բռնաճնշումների և վայրագությունների, օրենքների և Սահմանադրության աղաղակող խախտումների վրա։

Ավելին, արևմտյան ֆինանսավորմամբ մի շարք կառույցներ բացահայտ կերպով լծվել են իշխանությունների քարոզչական և հակաքարոզչական պայքարին։ Պատկերավոր ասած՝ բերետավորը ծեծում է  Բորելի «դաբրոյով», դատավորն ազատազրկում է  Բլինքենի «դաբրոյով»։ Իսկ  Խաչատուր Սուքիասյանը սպառնում է Էրդողանի և Ալիևի «դուխով», որովհետև թուրք-ադրբեջանական աջակցությունը Նիկոլին էլ ավելի բացահայտ է և չի քողարկվում դիվանագիտական անգլերենի ցինիկ լղոզումներով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա դեմոկրատիան և մարդու իրավունքները երբեք չեն եղել ռուսական դիվանագիտության  խաղաքարտերից։ Իսկ ռեալ-պոլիտիկի տեսանկյունից Նիկոլի հասցրած վնասը ՌԴ-ին Մոսկվան կոմպենսացնում է  տարածաշրջանում այլ դերակատարների հետ մանյովրներով՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա։

Եվ  պատահական չէ, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին միակ «իրադարձությունը», ըստ մամուլի, Նիկոլի կողմից  Արսենյանի  համար ՌԴ նախագահին խնդրելն էր։

Ի դեպ, եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա ստացվում է, որ «հպարտ և ինքնիշխան» Փաշինյանը պատրաստ է իր թիմակցի  շահերից ելնելով՝ խնդրել  Վլադիմիր Պուտինին։ Ակամայից հիշեցի «կոշիկ լիզելու» մասին Նիկոլի  ինքնախոստովանությունները։

Փաստորեն, Մոսկվայի գլուխն այնքան է խառը, որ չնայած ռեպուտացիոն և քարոզչական վնասներին՝ կապված հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս փուլի հետ, որ հայկական ուղղությամբ հիմնական դիվանագիտական մոտեցում է դառնում աշխարհահռչակ ռուսական пофигизм-ը։

Այսքանով հանդերձ՝ վերադառնալով շարժմանը, պետք է նորից ֆիքսել, որ Հայաստանի ճակատագիրը նախևառաջ հայ ժողովրդի գործն ու պարտքն է։ Որ ոչ մեկը չի պատրաստվում մեր դարդերով ապրել և գործել։ Որ ստեղծված իրավիճակում բոլորը հետապնդում են բացառապես սեփական շահերը։

Ուստի Սրբազան շարժումն «անտեր» չէ․ շարժման տերը հայ ժողովուրդն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս