Բաժիններ՝

Էրդողանի լուսանկարը պատից հեռացրած քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից արդյունքում Թաթվանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Մումին Էրոլը հեռացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր աշխատասենյակում կախված լուսանկարը և տարածել այն հանելու նկարները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրոլի նկատմամբ հետաքննություն է սկսվել «նախագահին վիրավորելու» հոդվածով։

Թաթվանի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունից (DEM Parti) Թաթվանի քաղաքապետ ընտրված Մումին Էրոլի դեմ՝ «նախագահին վիրավորելու» հանցագործության համար։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ Էրոլը, ով այցելել է իր գրասենյակ ընտրության վկայականը ստանալուց հետո, հեռացրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատից կախված լուսանկարը, և այդ նկարները տարածել սոցիալական ցանցերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս