Բաժիններ՝

Գողություն՝ բեռնատարից

Գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր մայիսի 22-ին: Վարորդը հայտնել էր, որ Երևան-Արմավիր ճանապարհի 12-րդ կիլոմետրին կայանված իր բեռնատարից գողացել են էլեկտրական պտուտակահան և մեքենայի վերանորոգման համար նախատեսված գործիքներով արկղ:

Անհետաձգելի գործողություններն արդյունք չէին տվել, և բաժնի քրեական հետախույզներն անցել էին գործի: Նրանց միջոցառումներն արդյունք տվին մայիսի 30-ին: Ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց ժամը 10.30-ին. գողությունը կատարելու հիմնավոր կասկածով Մուսալեռ գյուղում ձերբակալվեց և ոստիկանության Վաղարշապատի բաժին տեղափոխվեց 30-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ գողությունը կատարել է ինքը, իսկ պտուտակահանն ու գործիքներով արկղը 20 հազար դրամով վաճառել է Երևանում:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930