ՀՀ առողջապահության նախարարն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ:

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, Անահիտ Ավանեսյանը Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, ծանոթացել բժշկական ծառայության ծավալներին և ծրագրերի ընթացքին:

Նա տեղում հետևել է կառուցվող Ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքներին, տնօրենի հետ քննարկել ավարտի ժամկետները:

Տեսանյութեր

Լրահոս