«Արդեն տեսանելի է, որ հանրահավաքը բազմամարդ է՝ անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող գործոններից». Սուրենյանց
![](https://168.am/wp-content/uploads/2024/05/Suren-Surenyanc-6.jpg)
Սուրեն Սուրենյանցը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արդեն տեսանելի է, որ հանրահավաքը բազմամարդ է՝ անկախ օբյեկտիվ և սուբյեկտիվ խանգարող գործոններից:
Այս շարժումը երկու շատ կարևոր առաքելություն ունի՝ «մաշեցնել» Փաշինյանի իշխանության ռեսուրսները և մեծացնել Հայաստանի դիմադրողականությունը:
Հենց սրա հանրագումարն է բերելու նոր իրավիճակի ստեղծմանը՝ երկրի ներսում և դրա շուրջ»: