Պայքարում ենք հանուն միասնականության, այլ ոչ պառակտման, հանուն հայրենիքի, մեր արժեքների. Հայկ Դերզյան

Այսօր Մատենադարանի մոտից հարյուրավոր երիտասարդներ քայլերթով միացան Հանրապետության հրապարակում տեղի ունեցող մեծ հանրահավաքին։ Քայլերթի ընթացքում ՀՀԿ ԵԿ անդամ Հայկ Դերզյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքված երիտասարդներին՝ անկախ  իրենց քաղաքական պատկերացումներից, միավորում է մեկ բան՝ իշխանությունների հեռացումը։

«Վստահ եմ, որ այս պրոցեսը պետք է հաջողի, որովհետև բոլորս միավորվում ենք, բոլորս միավորվել ենք եկեղեցու շուրջ։ Սա ինչ-որ տեղ նաև հոգևոր պայքար է, հոգևոր պայքար այն արժեքների համար, որոնց մենք դավանում ենք։ Պայքարում ենք հանուն միասնականության, այլ ոչ թե սևերի ու սպիտակների բաժանման։ Պայքարում ենք մեր հայրենիքի, պետականության համար: Այս իշխանություններն ուղղակի ուզում են՝ լավագույն դեպքում մի փոքր հողակտոր թողնել ու իրենց իշխանությունը պահել»,- նշեց Հայկ Դերզյանը։

Նրա համոզմամբ՝ տեղի ունեցած բոլոր  ողբերգությունները, մարդկային կյանքերը, որոնք դրվել են հայրենիքի փրկության համար պայքարում, չեն կարող հենց այնպես անիմաստ անցնել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս