Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան կշարունակի առնվազն ներկայիս մակարդակով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային մինչև 2030 թվականը։

Այս մասին հայտնում Wall Street Journal–ը՝ մեջբերելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքերը։

«Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Այժմ մենք պարտավորվում ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև 2030 թվականը»,-ասել է Սունակը։

Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարեց 2024 թվականի համար 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ամենամեծ օգնության փաթեթը հատկացնելու մասին և անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց Վլադիմիր Զելենսկու հետ։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար, Մեծ Բրիտանիան պարտավորվել է այս ընթացքում աջակցել Ուկրաինային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս