Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Կիրանցում է
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գնում է Կիրանց և շուտով կմիանա ժողովրդին։
168.am-ը կապ հաստատեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ հետաքրքրվելով.
– Սրբազան Հայր, տարբեր տեղեկություններով՝ դեպի Կիրանց եք գնում:
– Դեպի Կիրանց չեմ գնում. Կիրանցում եմ:
– Գնացե՞լ եք աջակցելու:
– Իրենք են ինձ աջակցում։