Բաժիններ՝

Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար

Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Աշտիանին Աստանայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ կայացած բանակցություններում։

«Մեր հարաբերությունները միայն խորանում և ընդլայնվում են՝ հասնելով նոր մակարդակի», – Աշտիանիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարին՝ Սիրիայի մայրաքաղաքում հանրապետության հյուպատոսության վրա հարձակման ժամանակ Իրանին աջակցելու համար։

«Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ ձեր արդարացի, ազնիվ դիրքորոշման համար՝ Դամասկոսում մեր հյուպատոսության վրա հարձակման ժամանակ ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մեր համաչափ պատասխանին ձեր հավասարակշռված արձագանքի համար», – ասել է Աշտիանին:

Ապրիլի 13-ին Իրանը շուրջ 300 անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, որին մեղադրում է Դամասկոսում իր հյուպատոսարանի վրա հարձակման մեջ։ Այդ հարձակման հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան գեներալներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930