Օմսկի ձեռնարկություններից մեկում նավթամթերքով լի 3 ցիստեռն է այրվել

Ռուսաստանի Օմսկի մարզում Կրասնոյարսկի մայրուղու վրա գտնվող ձեռնարկությունում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն՝ յուրաքանչյուրը 50 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բռնկման մասին ահազանգն արտակարգ իրավիճակների նախարարությունն ստացել է տեղական ժամանակով 11:50-ին: Ժամը 13։35-ին բաց կրակը մեկուսացվել է։

Այրվող տարաները գտնվում էին բաց տարածքում:

Տուժածներ չկան։

Հրդեհի մարմանը գործի է դրվել 58 հրշեջ և 15 միավոր տեխնիկա, ինչպես նաև երկու հրշեջ գնացք։

Տեսանյութեր

Լրահոս