«Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են… Յուրաքանչյուրս ունենք անելիք»
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։
Հայերը դեմ են Տավուշում սկսված ապօրինի տարածքների հանձման գործընթացին՝ քաջ գիտակցելով, որ եթե չկասեցվի Հայաստանի դե-ֆակտո իշխանության որդեգրած զիջողական քաղաքականությունը, ապա դրանից հետո նույնը լինելու է այլ տարածքներում և աստիճանաբար Ադրբեջանը կլանելու է ողջ Հայաստանը։
Հարյուրավոր մարդիկ Երևանում և մարզերում փակում են ճանապարհներ կամ այլ օրինական ձևերով արտահայտում են իրենց բողոքը։
Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու։
Յուրաքանչյուրս ունենք անելիք։ Անտարբեր մի՛ եղեք, օգնե՛ք»։