Բաժիններ՝

Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին

Ռուսաստանի Լիպեցկի մարզի ղեկավար Իգոր Արտամոնովն ապրիլի 24-ին հայտարարել է, որ Լիպեցկի արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանում է իրականացվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի գրոհի փորձի պատճառով։

Նրա խոսքով՝ «օբյեկտը մեկ հատ է եղել, բնակելի տարածքի վրա հարձակման սպառնալիք չի եղել»:

Որոշում է ընդունվել քաղաքում չմիացնել նախազգուշացման համակարգերը և տարհանումն անցկացնել միայն այն տարածքում, որտեղ ընկել է անօդաչու թռչող սարքը։

Ավելի վաղ Արտամոնովը հայտնել էր Լիպեցկի արդյունաբերական գոտում ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին։ Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս