Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների ընտրանիները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Իտալական Ռիմինի քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը կկայանա մեծահասակների որակավորման փուլը: Ապրիլի 25-ին կլինի երիտասարդների որակավորման փուլը:
Առանձին գործիքների եզրափակիչները կլինեն ապրիլի 26-ին: Իսկ ապրիլի 27-ին երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչի օրն է:
Հայաստանի մարմնամարզության մեծահասակների ընտրանու կազմում են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը և Էրիկ Բաղդասարյանը:
Երիտասարդներից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը: