Բռնցքամարտի կանանց ընտրանու երեք ներկայացուցիչ պարտվեց ԵԱ-ի մեկնարկում
Հայաստանի բռնցքամարտի կանանց ընտրանու երեք ներկայացուցիչ պարտվել է Եվրոպայի առաջնության մեկնարկային մենամարտերում:
Կանանց 48 կգ քաշում Լուսինե Գևորգյանը զիջեց ադրբեջանցի Անախանիմ Իսմաիլովային:
60 կգ քաշում Էլիդա Քոչարյանը պարտվեց Հունաստանը ներկայացնող Օլգա Պապադատուին:
54 կգ քաշում Լիլիթ Դալլաքյանի անդրանիկ մրցակիցը հունգար Հաննա Լակոտարն էր, ում հետ մենամարտն ավարտվեց առաջին ռաունդից հետո: Դալլաքյանը չշարունակեց մենամարտը: