Բաժիններ՝

Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գիշերը Սիրիայի արևելքում հարձակում են գործել սիրիական բանակի զինվորների և աշխարհազորայինների վրա։ Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ զինված հարձակման հետևանքով զոհվածերի թիվը հասել է 29-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհի մասին։ ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն՝ ահաբեկիչները դարանակալել են զինվորական ավտոբուսը Հոմսի նահանգի Էլ Կոմ և Էթ Թեյբե բնակավայրերի միջև ձգվող խճուղու վրա։

Դեպքի վայր ժամանած կառավարական հատուկ ստորաբաժանումը հետ է մղել ահաբեկիչներին, որոնք նահանջել են Սիրիական անապատի խորքը։ Վիրավոր զինվորներն ու աշխարհազորայինները տեղափոխվել են հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս