ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ այս շաբաթ մտադիր է Կոնգրեսում քննարկման ներկայացնել Ուկրաինային և Իսրայելին օգնության տրամադրման առանձին օրինագծեր:
«Այս շաբաթ մենք կդիտարկենք վերաձևակերպված և ուղղումներով լրացված առանձին օրինագծեր, որոնք վերաբերում են մեր դաշնակից Իսրայելի ֆինանսավորմանը, Ուկրաինային աջակցելուն, Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դաշնակիցների ամրապնդմանը»,-X սոցիալական ցանցում տեղ գրած Ջոնսոնի խոսքերից է մեջբերել «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, Ջոնսոնը ենթադրում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն առանձին օրինագծերի շուրջ կքվեարկի ապրիլի 19-ին։