«Ստի հայրը սատանան է. Պատիվն ու հայրենիքը` ընդդեմ ստի և թույլիկության…»
Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ օրերս խորհրդարանում հնչեցրած հռետորական հարցին, թե մինչև վերջին զարգացումները քանի՞ անգամ են հոգևորականները եղել Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում և պատարագ մատուցել այնտեղ։
Թեմի հրապարակած հոլովակից պարզ է դառնում, որ Սբ․ Աստվածածին եկեղեցին բարերարների աջակցությամբ բարեկարգվել է դեռ 2017թ., և այդ ժամանակ եպիսկոպոսաց առաջին պատարագն է մատուցվել, որից հետո եկեղեցում պարբերաբար պատարագներ են մատուցվել նաև հաջորդող տարիներին։
«Պատիվն ու հայրենիքը` ընդդեմ ստի և թույլիկության ✊🏻 Քրիստոսով ենք պայքարում, ճշմարտությունն է հաղթելու»,- տեսահոլովակին կից գրել է սարկավագ Թովմաս Առաքելյանը: