Հիմնանորոգվում են համար 44 և 135 մանկապարտեզները
Մայրաքաղաքի անբարեկարգ և սեյսմիկ անվտանգության պահանջներին չհամապատասխանող մանկապարտեզները հիմնանորոգվում են, իսկ որոշ մանկապարտեզներ՝ վերանորոգվում։
Համար 44 և 135 նախակրթական հաստատությունների նախկին շենքերը ամբողջությամբ քանդվել են, դրանց փոխարեն կառուցվել ավելի ամուր և նոր չափորոշիչներին համապատասխան հաստատություններ։
Մանկապարտեզների նախագծման գործընթացում հաշվի է առնվել տարահանման ելքերի առկայությունը։ Նոր մանկապարտեզները հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար։
Այս պահին մայրաքաղաքային 17 մանկապարտեզներում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Մեկ մանկապարտեզ արդեն իսկ հանձնվել է շահագործման։
🔷 Համար 44 և 135 մանկապարտեզները հիմնանորոգվում են:
🔷 Նոր մանկապարտեզները կլինեն ավելի ամուր և կհամապատասխանեն սեյսմիկ անվտանգության պահանջներին:
Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Thursday, April 11, 2024