Բաժիններ՝

Իրաքյան խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող բազան գրոհելու մասին

Իրաքի շիա զինված խմբավորումները հայտարարել են Իսրայելի հարավում գտնվող Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

«Շարունակելով օկուպացիային դիմակայելու և Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու մեր մոտեցումը, ի պատասխան զանգվածային սպանությունների, որոնք բռնատիրական կազմավորման կողմից կատարվել են պաղեստինցի քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեց մարդկանց դեմ, «Իրաքի իսլամական դիմադրության» մարտիկներն ապրիլի 7-ին անօդաչու թռչող սարքերով գրոհել են օկուպացված տարածքներում Յոհանտենի հարավային բազան»,- նշվում է Telegram ալիքում խմբավորումների հաղորդագրության մեջ։

Անցյալ շաբաթ իրաքյան խմբավորումները նաև հայտարարել են, որ իրենց կողմից գրոհի են ենթարկվել Հայֆայի նավթավերամշակման գործարանը և Իսրայելի հարավային Էյլաթ քաղաքում գտնվող օբյեկտ:

Իսրայելի պաշտպանության բանակն առայժմ չի հայտնել Յոհանտեն ռազմաբազայի վրա հարձակման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս