Էրդողանը վավերացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մաքսային գործունեությունը հեշտացնելու մասին համաձայնագիրը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի շրջանակներում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև մաքսային տարանցիկ գործառնությունների դյուրացման համաձայնագիրը։
Թուրքական պետության ղեկավարի ստորագրությամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է կառավարության պաշտոնական տեղեկագրում։
«Երեք երկրի կառավարությունների միջև համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում, 2022 թվականի օգոստոսի 18-ին։
Պայմանագիրն ուղղված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով տարանցվող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, որն անցնում է 3 պետության տարածքով»,- գրում է Resmi Gazete պարբերականը: