Բաժիններ՝

Լիտվան Ուկրաինային է փոխանցել M-577 զրահափոխադրիչներ

Վիլնյուսը Կիևին է հանձնել M-577 զրահափոխադրիչների խմբաքանակ։ Ինչպես տեղակացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է բալթյան երկրի պաշտպանության նախարարությունը։

«Ուկրաինային օգնելը մեր ռազմավարական նպատակն է: Մեր և մեր դաշնակիցների կողմից փոխանցված զենքերն ու տեխնիկան խիստ բավարարում են Ուկրաինայի ռազմական կարիքները», – ասված է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասկյունասի ուղերձում:

Այդուհանդերձ թիրախային տեխնիկայի քանակը չի նշվում։ Նախարարը հիշեցրել է, որ մարտին Լիտվան Կիևին փոխանցել է 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև հատկացրել է 35 մլն եվրո՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակում՝ ուկրաինական բանակին զինամթերք տրամադրելու համար։

Վիլնյուսը մշակել է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու ծրագիր, ըստ որի՝ 2024-2026 թվականներին այն կկազմի առնվազն 200 միլիոն եվրո։ Հակամարտության սկզբից Լիտվան Ուկրաինային տրամադրել է 605 միլիոն եվրոյի չափով ռազմական օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս