Թուրքիան վերականգնել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար
Թուրքիան վերականգնել է վիզային ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար։ Հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Պատճառը չի նշվում։
«Որոշում է ընդունվել չեղյալ հայտարարել առանց վիզայի ռեժիմը Տաջիկստանի քաղաքացիների համար Թուրքիա մեկնելիս»,- ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է Resmi Gazete-ում: