![](/banners/BeFunky-design.jpg)
Ղազախստանի տասը շրջաններում ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/1134153.jpg)
Ղազախստանի տասը շրջաններում հսկայական ջրհեղեղների պատճառով հայտարարվել է արտակարգ դրություն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ Ղազախստանում ջրհեղեղներն ամենամեծն են վերջին 80 տարվա ընթացքում։
Նախագահ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է բացել պետական նյութական պահուստը և օգնել մարդկանց Ղազախստանում ջրհեղեղների պատճառով։