Ուկրաինան կարող է զրկվել նաև Օդեսայից. Իլոն Մասկ
Իլոն Մասկը կոչ է արել Ուկրաինային բանակցել Ռուսաստանի հետ, քանի դեռ Կիևը չի կորցրել մուտքը Սև ծով:
«Իմ կարծիքով՝ գլխավոր հարցն այն է, թե արդյոք Ուկրաինան կկորցնի ամբողջ հասանելիությունը դեպի Սև ծով, թե ոչ», – սոցցանցում գրել է միլիարդատերը:
Գործարարը նշել է, որ Ուկրաինան կարող է զրկվել նաև Օդեսայից, և որքան երկար շարունակվի ռազմական հակամարտությունը, այնքան ավելի շատ տարածք կստանա Ռուսաստանը: