![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/befunky_collage_2024_03_29t165825_980.thumb_.jpg)
Թայվանի մայրաքաղաք Թայբեյի կառավարական շրջանի կրկնօրինակը կառուցվել է Չինաստանի Ներքին Մոնղոլիա նահանգի զորավարժարանում, որը գտնվում է անապատում։ Այս մասին հայտնել է գերմանական Bild հրատարակությունը։
Փորձագետները վերլուծել են շենքերի և փողոցների կառուցվածքը և պարզել, որ ռազմական կառույցը Թայբեյի կառավարական շրջանի ճշգրիտ կրկնօրինակն է։
Կառույցը կարելի է տեսնել Apple-ի և Bing-ի արբանյակային պատկերների վրա: Շատ շենքեր ամբողջական չեն՝ ունենալով միայն ճակատային մաս։ Ընդհանուր առմամբ անապատում վերարտադրվել է տասը փողոց, ինչպես նաև խաչմերուկներ և կենտրոնական հրապարակներ։ Կենտրոնում Թայվանի նախագահի նստավայրի կրկնօրինակն է։
Նշվում է, որ նման համալիրներում, որպես կանոն, մշակվում է քաղաքում մարտական գործողություններ վարելու մարտավարություն։