Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
Վրացի փրկարարները Բակուրիանի լեռնադահուկային հանգստավայրում փնտրում են ձնահյուսի տակ մնացած մեկ մարդու։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։
Ըստ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ տեղում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ, գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր։ Թբիլիսիից փրկարարների լրացուցիչ խմբի հետ ժամանել է նաև սահմանապահ ոստիկանության ուղղաթիռ։
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ձնահյուսը ծածկել է երկու մարդու, նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր: