Մինչ դուք սառեցնում եք, Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում. Վահե Դավթյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/imgonline-com-ua-Resize-aKqzGoUjF3f1NR00.jpg)
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.
«Մինչդեռ սառեցված են կամ խայտառակ դանդաղ տեմպերով են իրականացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության առանցքային նախագծերը (Մեղրիի ՀԷԿ, Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծ, «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու համապատասխան հատվածներ, և այլն), Բաքուն ու Թեհրանը ժամանակ չեն կորցնում՝ կյանքի կոչելով համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր:
Ընդամենը երեք օրինակ՝ թարմերից:
1. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո մեկնարկած «Խուդաֆերին» և «Գըզ Գալասի» հիդրոօբյեկտների նախագծերը այսօր պատրաստ են 96%-ով:
2. Ընդամենը շաբաթներ առաջ իրանա-ադրբեջանական պաշտոնական օրակարգ բերվեց Օրդուբադի ՀԷԿ-ի նախագիծը:
3. Դրան զուգահեռ ինտենսիվորեն ընթանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացիան: Կողմերը հայտարարում են նույն լոգիստիկայով էներգակամուրջ անցկացնելու պատրաստակամության մասին:
Չկան օրգանական դաշնակիցներ: Կան շահեր, ընդ որում՝ գետնի վրա գտնվող շահեր՝ պաշտոնական հռետորաբանության հետ, որպես կանոն, քիչ կապ ունեցող»,-գրել է նա: