ԱԳՆ-ում չեն մոռացել դիվանագետի օրը. նշել են ճոխ ֆուրշետով

Մարտի 2-ին Հայաստանը նշում է Դիվանագետի օրը. հենց այս օրն էր մեր դրոշը բարձրացվել Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև:

Այս աշխարհաքաղաքական իրարանցումի մեջ՝ օրն ԱԳՆ-ում չեն մոռացել և նշել են 200 անձի համար կազմակերպված ճոխ ֆուրշետով՝ խորովածի տեսակներ, ժուլիեն, կանապեներ, հորթի վիլինգտոն, պանրի տեսականի, աղանդեր, մրգեր, հյութեր, խմիչքներ և այլն:

Ֆուրշետի համար ԱԳՆ-ն մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով գնում է կատարել «Քոֆֆիս» ՍՊԸ-ից՝ վճարելով 1 միլիոն 118 245 դրամ:

Նշենք, որ 2020 թվականի մայիսից գրանցված «Քոֆֆիս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2020 թվականի նոյեմբերից պատկանում է Արարատ Պետրոսյանին:  Ընկերությունը ստեղծումից հետո մեծ ակտիվություն է գրանցել պետգնումներում. ՍՊԸ-ի հետ միլիոնավոր դրամների 25 գնումներից 24-ը կատարվել են առանց մրցույթների՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ գնման ընթացակարգերով:

Կարդացեք նաև

Այս ընկերությանը պարբերաբար ծառայություններ են վստահում մի շարք նախարարություններ, Երևանի քաղաքապետարանը, Քննչական կոմիտեն ու դատախազությունը:

Տեսանյութեր

Լրահոս