Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում մարտի 20-ին ժամը 06:55-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ․ Ս․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին:
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, վարորդը և ուղևորներ՝ Ա․ Ս․-ն (ծնված 1997 թ.), Ա․ Գ․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1965 թ.) և Վ․ Ն․-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: