Բաժիններ՝

Ձերբակալվել է «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձին տեսակցության եկած քաղաքացին. նա թմրանյութ էր բերել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով նույն բաժնում ստացված տեղեկությունները, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ մարտի 19-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Է․Վ․-ին։

Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ արդյունքում՝ վերջինիս ներքնաշորի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել ընդհանուր 3,51 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված բուսական զանգվածներ։

Քաղաքացի Է․Վ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վաչության Վաղարշապատի քննչական բաժին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս