Արարատ Միրզոյանը չի հաղթահարում վախերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետության թիվ մեկ դիվանագետը՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երեկ խորհրդարանում կառավարության ծրագրի անցած տարվա հաշվետվությունը ներկայացնում էր անվտանգության ծառայության ուժեղացված հսկողության ներքո։ Նա խորհրդարան էր եկել մի քանի թիկնապահով, որոնցից մեկը քննարկման սենյակի ներսում էր հսկողություն իրականացնում, երկուսը՝ դռան մոտ։ Ընդ որում՝ սենյակ մուտք գործող լրագրողներից, չգիտես ինչու, պահանջում էին հանել եւ դրսում թողնել անգամ բաճկոնները, նոր ներս մտնել։

Միրզոյանը թերեւս չի հաղթահարում 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերվա վախերը։ Իսկ քննարկման կեսին, երբ ընդդիմադիրների հետ երկխոսությունը թեթեւ լեզվակռվի վերածվեց, եւ ձայները մի փոքր բարձրացան, ԱԺ անվտանգության որոշ աշխատակիցներ վազքով մոտեցան հանձնաժողովի սենյակին, որ շեֆին պաշտպանեն կին ընդդիմադիր պատգամավորներից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031