ԱՄՆ-ն Խաղաղօվկիանոսյան կղզային երկրներին կտրամադրի 7,1 մլրդ դոլար՝ բացառիկ ռազմական ներկայության դիմաց
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Խաղաղօվկիանոսյան կղզային երկրներին՝ Պալաուին, Մարշալյան կղզիներին և Միկրոնեզիային տնտեսական աջակցության համար 7,1 մլրդ դոլարի հատկացմանը՝ բացառիկ ռազմական ներկայության դիմաց։
Խաղաղօվկիանոսյան կղզային երկրների տարածքային ջրերն ընդհանուր առմամբ ընդգրկում են 4 հազար կմ, ինչը ԱՄՆ-ին տալիս է խիստ կարևոր հասանելիություն Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանին: Այդ երկրներում, թերթի տվյալներով, ԱՄՆ-ին թույլատրվում է տեղակայել հրթիռներ, հեռահար հայտնաբերման ռադար, ինչպես նաև միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումներ: