Գարիկ Գալեյանը «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք

Գարիկ Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»:

Տեսանյութեր

Լրահոս