Ալիևն անցավ հին ձեռագրին. Ադրբեջանը նոր սադրանքի համար քարոզչական հիմք է ստեղծում

Ադրբեջանն արտահերթ նախագահական ընտրություններից և Ալիևի կանխատեսելի հաղթանակից հետո կարծես թե նոր սադրանքի է պատրաստվում:

Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հայաստանն իբր փետրվարի 12-ին, ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:

ՀՀ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ է կցել:

Հավելենք, որ վերջերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը նշել էր. 

Կարդացեք նաև

«Ընտրություններից հետո, համոզված եմ, Ալիևն անցնելու է իր հին ձեռագրին, և ըստ իս՝ նոր սահմանային սրացումներն անխուսափելի են լինելու»:

Տեսանյութեր

Լրահոս