Պատրաստվի Արտակ Փաշինյանը. Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես սխալվեցի։ Երկու ամիս առաջ կանխատեսել էի ու դրա համար Նոստրադամուս լինել հեչ պետք չէր, որ իր վարկանիշի գահավիժմանը զուգընթաց, Նիկոլը սկսելու է կալանավորել իր յուրայիններին՝ օրինակ, Ալեն Սիմոնյանին։
Չէ, նա դեռ Ալենին չի կալանավորել, նա ավելի վատ բան է արել՝ ձերբակալել է Ալենի եղբոր կնոջն ու հենց հիմա դատարանը քննում է Ալենի եղբոր կնոջ կալանքի հարցը։ Դե, իհարկե, կալանքի սանկցիա չեն տա, բաց հասարակության համար «տեսարաններ» օպերացիան, որը սկսվեց երեկ՝ էկոնոմիկայի փոխնարար տիկնոջ կալանավորմամբ, ֆուլ ապահովված է։
Նիկոլը շատ ավելի վատ բան է արել, նա իր մերձավորներին հասկացնում է, որ եթե ես որոշեմ՝ դուք ձեր կանանց էլ չեք կարող պաշտպանել, արա։ Ես չգիտեմ՝ ինչ է արել Ալենի եղբոր կինը, կամ էկոնոմիկայի փոխնախարարը, բայց եթե էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն բարդակ է եղել ու նախարարը մինչ այս պահը հրաժարական չի տվել, կամ՝ կալանավորված չէ, որովհետեւ նու, ուղղակի չէր կարող Քերոբյանը էդքան բեխաբար ադուվանչիկ լինել, նշանակում է՝ Նիկոլը, իր տեսարանին հատուկ աֆրոդիզիակներ հաղորդելու համար, ձերբակալում է կանանց, որ հանրային էմոցիաներն ու իր էլեկտորատի հիացական վրնջոցը կատարյալ լինի։
Ու ընտրական սեզոնին ընդառաջ, որը, կարծես թե նախատեսվում է գարնանը, բերդում են հայտվելու Նիկոլի ամենամերձավորներն ու թաշվյա տեռորի առաջնագծի քայլիստները. դա ժանրի պարտադիր էլեմենտ է՝ հանրային օրգազմը կուլմինացիայի հասցնելու համար։
Մի տեսակ սիրտս վկայում է, որ ընտրություններից, ասենք, մեկ շաբաթ առաջ, հանրային օրգազմը ապոգեյին հասցնելու համար, Նիկոլը կալանավորի իր եղբայրներից մեկին՝ ասենք, բիզնեսով զբաղվող Արտակ Փաշինյանին։
Չգիտեմ՝ ինչի համար, բայց, ինչպես ասում էր Լավրենտի Բերիան՝ «կարեւորը մարդը լինի, հոդված միշտ էլ կգտնենք»։
Էնպես որ, պատրաստվի Արտակ Փաշինյանը»։