Գիտնականները պարզել են, թե որ հորմոնն է լավացնում ուղեղի աշխատանքը ֆիզիկական ակտիվության ժամանակ
Տոհոկուի համալսարանի և այլ գիտական հաստատությունների ճապոնացի գիտնականները բացահայտել են մարդու մտավոր կարողությունների վրա ֆիզիկական ակտիվության դրական ազդեցության ֆիզիոլոգիական մեխանիզմը։ Հետազոտությունը, ըստ shantnews-ի՝ հրապարակվել է The Journal of Physiology (TJP) գիտական ամսագրում:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները կենտրոնացել են դոֆամինի վրա՝ կարևոր հորմոն, որը կապված է երջանկության և բավարարվածության զգացումների հետ:
Հայտնի է, որ վարժությունը ուղեղում դոֆամին է ազատում: Փորձագետները ենթադրում են, որ մտավոր աշխատանքի բարելավումը կարող է պայմանավորված լինել այս նյարդային հաղորդիչի արտազատմամբ:
Թիմը երկու փորձ է անցկացրել. սկզբում մասնակիցներից պահանջվում էր անցնել 40 րոպեանոց ինտենսիվ մարզում, իսկ հետո կատարել ճանաչողական արագության առաջադրանք:
Երկրորդ թեստի ժամանակ մասնակիցները ենթարկվել են մկանների էլեկտրական գրգռման, որը նմանակում է ֆիզիկական ակտիվությանը: Դրանից հետո կամավորները կատարել են նաև մտավոր ռեակցիայի առաջադրանք։
Արդյունքները ցույց են տվել, որ լիարժեք ֆիզիկական պարապմունքն առաջացնում է դոֆամին և բարելավում մարդու ճանաչողական ունակությունները, մինչդեռ ծայրամասային մկանների արհեստական լարվածությունը չի արտազատում հորմոնը և չի օգնում մարդկանց ավելի արագ մտածել:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ դոֆամինը ոչ միայն կապված է հաճույքի հետ, այլև կարևոր դեր է խաղում ճանաչողական ֆունկցիայի, հատկապես արձագանքման ժամանակի բարելավման գործում:



