Բաժիններ՝

Արարատի մարզում ԶԻԼ-ը բախվել է բազալտե եզրաքարերին ու կողաշրջվել․ վրորդին մեքենայի տակից են դուրս բերել

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով (կոտրվել է կարդանը), բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը դուրս է բերել, կարելի է ասել, ավտոմեքենայի տակից, տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել են շտապօգնություն:

Վիրավորին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս