Վրաերթի ենթարկված 49-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբերի 7-ին «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցում վրաերթի էր ենթարկել 49-ամյա Ռադիկ Միքայելյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն: