Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսում Ուկրաինային կոչ են արել վերականգնել երեխաների որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը այս շաբաթ ներկայացրել է բանաձեւ, որով կոչ է արվում Ուկրաինայի կառավարությանը վերականգնել ուկրաինացի երեխաների որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից, որը դադարեցվել էր 2021թ. մարտին, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Բանաձեւի համահեղինակն է կոնգրեսական Դոնալդ Նորքրոսը։

«Միջազգային որդեգրումը կարող է խիստ օգտակար լինել ծնողների կարիք ունեցող երեխաների համար, որպեսզի նրանք միանան այն ընտանիքներին, որոնք ցանկանում են եւ կարող են իրենց սիրտն ու տունը բացել՝ մշտական ընտանիք ապահովելով այն երեխաների համար, որոնք որբացել են կամ որոնց կենսաբանական ծնողները ի վիճակի չեն հոգալ նրանց մասին»,- ասել է կոնգրեսական Սմիթը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան 2021թ. մարտին որդեգրումը դադարեցնելու բոլոր հիմքերն ուներ, «չարտոնված ներխուժման սարսափի ազդեցության տակ»։

«Անցած տարվա մայիսին Ուկրիանան ընդունել է, որ ի վիճակի է ապահովել երաշխիքներ ընդդեմ երեխաների առեւանգման, վաճառքի կամ առեւտրի, եւ որոշել է վերականգնել որդեգրումը երկրի ներսում։ Ես կոչ եմ անում նրանց վերականգնել նաեւ միջազգային որդեգրումը»,- ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս