Ինչո՞ւ 160.000 և ոչ 36.000 դրամ, հաշվարկն ինչպե՞ս եք արել. Ավագանու անդամ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ՝ ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12  հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նախագծի վերաբերյալ,  ավագանու անդամներից մեկը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց, թե ինչ հաշվարկների հիման վրա են որոշել տարեկան 12 հազար դրամը վճարը դարձնել 160 հազար դրամ։

«Ինչո՞ւ հենց 160 հազար դրամ և ոչ, օրինակ, 36 հազար դրամ, ինչպե՞ս է այդ հաշվարկը տեղի ունեցել։ Արդյո՞ք բոլոր կարմիր գծերի մոտ տեղադրված են տերմինալներ, որպեսզի քաղաքացիներն իրենց վճարումները կատարեն»,- հետաքրքրվեց քաղաքացին և հիշեցրեց, որ ՔՊ անդամներն այս հարցը բարձրացնում էին, երբ դեռ իշխանություն չէին, պարզապես հիմա դարձել են իշխանություն ու ավելի մեծ գումար են վերցնում կարմիր գծերի համար։

Փոխքաղաքապետին դուր չեկավ ավագանու անդամի հիշեցումը՝ նախկինում արված իրենց հայտարարությունների մասին։

«Եկեք այդ տրամաբանությունից դուրս գանք, ի վերջո, քաղաքական բանավեճ ունենալու բավականին հարթակներ կան։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա կրկնում եմ՝ սա ուղղված չէ նրան, որպեսզի մենք բյուջեում ունենանք ավելի շատ եկամուտ։ Այդ բարձր գումարը սահմանված է նրա համար, որպեսզի քաղաքացին, որն ունի հնարավորություն խուսափելու փոքր կենտրոնում կայանելուց, խուսափի այդ կայանումից»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս