Վերջերս Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծ, որի ընդունվելու դեպքում սեպտեմբերի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը պետք է բարձրանա մինչև 300 դրամ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը, խոսելով երևանցիների համար սահմանված մի քանի անգամ բարձրացված տուգանքների մասին, նշեց՝ պետական տուրքերի ավելացմամբ քաղաքային իշխանությունը չի լուծելու, օրինակ, Երևանի կենտրոնի բեռնաթափման խնդիրը, այսինքն, ստացվում է՝ մտնում է քաղաքացու գրպանը՝ նրան թալանելու նպատակով։
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ՝ ավտոկայանատեղիների տարեկան վճարը 12 հազար դրամից 160 հազար դրամ դարձնելու նախագծի վերաբերյալ, ավագանու անդամներից մեկը փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին հարցրեց, թե ինչ հաշվարկների հիման վրա են որոշել տարեկան 12 հազար դրամը վճարը դարձնել 160 հազար դրամ։
«Շուրջ 120.000 արցախցիներ 10 օր է, ինչ շրջափակման մեջ են գտնվում, խախտվել է ազատ տեղաշարժի իրենց իրավունքը: Երեխաները, երիտասարդները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոցներից Երևան՝ անհնար է: Խախտված է արցախահայության կյանքի իրավունքը»,- ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Արման Անտոնյանը՝ ընդգծելով, որ Արցախն ու Հայաստանը կապող կյանքի ճանապարհը փակել են մի խումբ ադրբեջանցիներ՝ կեղծ օրակարգերով:
«Էս ծուռ, շատերիդ ծռած երկրում, ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք: Օրինակ, ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ լենտեր կտրում»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:
Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված հարցերը կարող են նշվել որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից: Քվորումի առկայության դեպքում՝ նիստը վարողը հրապարակելու է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ օրակարգային չզեկուցվող հարցերը և զեկուցվող հարցերի քննարկման հաջորդականությունը: Նախագիծն այսօր ընդունվեց 30 կողմ, 15 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: