Հայաստանը Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում է. ՌԻԱ Նովոստի
Հայաստանը հայտնվել է Ռուսաստան վիսկի ներմուծողների առաջին հնգյակում՝ դուրս մղելով Իսպանիային, ասվում է վիճակագրական տվյալների «ՌԻԱ Նովոստիի» ուսումնասիրության մեջ։
Գործակալության համաձայն, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծումը կազմել է 5,6 մլն դոլար։
Իսպանիան 2023 թվականին երրորդ տեղից իջել է յոթերորդը՝ մատակարարելով 30%-ով ավելի քիչ վիսկի, քան անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին։ Իսպանիայից ներմուծումն այս տարի կազմել է 3,7 մլն դոլար։
Այս տարվա ընդամենը ինն ամսում վիսկիի ներմուծման ծավալը կազմել է 262,5 մլն դոլար, ներմուծման ամենամեծ բաժինը պատկանում է Լատվիային՝ 190,6 մլն դոլար, ինչը վեց անգամ ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Լիտվան մատակարարել է 28,9 միլիոն դոլարի վիսկի՝ 2022 թվականի ցուցանիշը ինն անգամ ավելացնելով։
Խմիչքի խոշոր մատակարարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար՝ 18%-ով պակաս 2022-ի համեմատ), Ֆրանսիան (7 մլն դոլար), Հայաստանը (5,6 մլն դոլար՝ 2,5 անգամ ավելի, քան նախորդ տարի), գրում է «Коммерсант»-ը։