«Եթե առաջիկա շաբաթ օրը մասնակցեիք ընտրության, քաղաքական ո՞ր ուժի օգտին ձեր ձայնը կտայիք». ՀԱՐՑՈՒՄ

Քաղաքական շրջանակներում ակտիվ խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Տեսակետներ կան, որ ինքը՝ Փաշինյանը, ևս դեմ չէ գնալ արտահերթի՝ հաշվի առնելով սպասվող բազմաթիվ խրթին հարցերը լուծելու համար լեգիտիմության անհրաժեշտությունը:

168.am-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ եթե առաջիկա շաբաթ օրը մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հօգուտ ո՞ր քաղաքական ուժի իրենց ձայնը կտան, արդյո՞ք վստահում են գործող իշխանություններին:

«Ոչ մեկին չեմ ուզում. իմ ընտրությունը՝ հեն ա, Եռաբլուրն ու հոգեբուժարանն է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց մի քաղաքացի :

Շատ էին տեսակետները, թե այս պահին չկա մի ուժ, որին վստահում են.

«Ոչ մի: Չեմ տեսնում մեկին, որ կարողանա երկրին ինչ-որ օգուտ տալ», կամ՝«Ոչ մեկին չեմ հավատում», «Ո՞ւր ա քաղաքական ուժ»,- այսպես էին արձագանքում շատերը:

Այս իշխանությանը չէի՞ք ընտրի՝ մեր հստակեցմանն էլ քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ «ոչ, բացարձակ», մեկ ուրիշը՝ «վայ, չէ, ինչի՞ մասին է խոսքը» և «այս բոլորից հետո ո՞նց վստահենք» դիտարկմամբ:

Սփյուռքահայ մեր հայրենակցի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի ասածի ու արածի միջև տարբերություն կա:

Իշխող ուժին վստահողներն էլ վստահ էին, որ այս իշխանությունների օրոք շարժ, տարբերություն են զգում, կային նաև տեսակետներ, թե Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիրները թույլ չեն տալիս աշխատել, սակայն չէին հստակեցնում, թե ինչպե՞ս են խանգարում Փաշինյանի աշխատանքին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս