Первый пошёл. կործանվող ՔԿԾ-ն լքում է առաջին բարձրաստիճան պաշտոնյան

Ըստ 168.am-ի հավաստի տեղեկությունների` իր սեփական դիմումի համաձայն` աշխատանքից ազատվել է Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, և կրկին ըստ տեղեկությունների` վերադառնում է իր համար հարազատ միջավայր` ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։

Հիշեցնենք, որ Առուստամյանը ՔԿԾ էր տեղափոխվել ՀՀ ԱԱԾ մարզային վարչության պետի պաշտոնից։

Ինչպես նկատվում է, կարծես թե կադրերի արտահոսք է սկսվելու, որովհետև այն բարդակը, որը տիրում է ՔԿԾ-ում, հասել է անչափելի սահմանների, ամենաթողությունը օր օրի գրավում է ՔԿԾ-ն, նույնն վիճակն էլ հիմնարկներում է. բազմիցս ենք անդրադարձել դրան։

Թմրանյութեր, արգելված իրեր, քրեական ենթամշակույթ, որն ի դեպ իր ծաղկման գագաթնակետին է. սա չի կարող չպայթել, և Արտակ Առուստամյանն ըստ էության առաջինն է լքում խորտակվող նավը։

Արտակ Առուստամյանի` համակարգն ինքնակամ լքելու իրական պատճառներին կանդրադառնանք առաջիկայում։ Իրականում շատ հետաքրքիր է` ինչու իր պաշտոնից ատամներով կառչած ՔԿԾ պետի տեղակալը, ով ամիսներ առաջ ազատվեց աշխատանքից, որ կատարվի դատարանի որոշումը, բայց այդպես էլ շենքը չլքեց, մինչև կրկին կնշանակվեր նույն պաշտոնին, հեռացավ այսպես անսպասելի կերպով։

Տեսանյութեր

Լրահոս