Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից
acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։
Րոպեների ընթացքում՝ առանց բանկ այցելելու ցանկացած վայրից և ցանկացած պահի գրանցվելով acba digital համակարգում, օգտատերերը հնարավորություն կունենան օգտվել Ակբա բանկի կողմից առաջարկվող բանկային և ոչ բանկային ծառայությունների փաթեթից. հաշիվ բացել, ներդնել ավանդ, վարկ ստանալ, կատարել փոխանցումներ ու վճարումներ և այլն։
acba digital հավելվածը ներբեռնելուց հետո հեռահար նույնականացման համակարգից օգտվելու համար հարկավոր է սկանավորել անձնագիրը կամ ID քարտը, որից հետո նույնականացնել դեմքի կենսաչափական՝ բիոմետրիկ տվյալները։
«Ովքեր մեզ մոտ չունեն հաշիվ, կկարողանան մի քանի վայրկյանում բեռնել հավելվածը, գրանցվել, անցնել կենսաչափական նույնականացում՝ իրենց հարմար վայրում ու ժամանակ։ Օրինակ՝ տանը, ծովափին կամ սուրճ խմելիս այսուհետ հնարավոր է անցնել նույնականացում և օգտվել բանկային ծառայություններից։ Նախկինում պետք է այցելեին մասնաճյուղեր, իսկ հիմա կարող են խնայել իրենց ժամանակը և չկանգնել հերթեր, չհայտնվել խցանումների մեջ. օգտատերերն ընդամենը կարող են իրենց հարմար վայրում կազմակերպել գրանցումը»,-նշել է Ակբա բանկի թվային բիզնեսի վարչության պետ Արթուր Կարճիկյանը։
«Բիոմետրիկ նույնականացմամբ հեռահար գրանցման ներդրմամբ Ակբա բանկը ևս մեկ քայլ մոտեցել է իր հաճախորդներին։ Ի՞նչ է սա նշանակում։ Այսուհետ օգտատերերն առանց բանկ այցելելու acba digital հավելվածով կարող են դառնալ լիարժեք հաճախորդներ, օնլայն պատվիրել թվային և այլ քարտեր, կատարել ներդրումներ, դիմել վարկավորման և օգտվել բանկի բոլոր ծառայություններից 24/7 հասանելիությամբ` աշխարհի ցանկացած կետից»,- նշել է Ակբա բանկի թվային պրոդուկտների և ուղիների բաժնի պետ Դավիթ Բրուտյանը։
acba digital հարթակում առաջիկայում կլինեն նոր թարմացումներ, որոնք Հայաստանում ֆինանսական ծառայությունները կդարձնեն էլ ավելի թվային, հասանելի ու հարմարավետ։
Մանրամասն՝ տեսանյութում։