Չենք կարող չարձանագրել Հայաստանի առանձին քաղաքական գործիչների ՌԴ-ին ուղղված ագրեսիվ հռետորաբանությունը․ Զախարովա

«Հայաստանի հետ մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն»,-այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե արդյոք կա նոր քաղաքական երկխոսություն ՀՀ իշխանությունների հետ։ Նա նշեց, որ կա, ըստ երկկողմ փաստաթղթերի։

«Սակայն, իհարկե, մենք չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե, կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես կարձագանքենք»,-հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս