«Հայաստանը պատրաստ է գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը». Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում անցկացվող «Հայաստանի ռազմավարական ապագան. Հայաստան-Եվրոպա» խորագրով համաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հնարավոր հանդիպմանը։

«Բազմիցս ասել ենք, որ Բրյուսելում պատրաստ ենք եռակողմ հանդիպմանը, հոկտեմբերի վերջին առաջնորդների մակարդակով կար պլանավորվածություն։ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել գնալ այդ հանդիպմանը, որը, ցավոք, տեղի չունեցավ: Հույս ունենք՝ մոտ ապագայում դա հնարավոր կլինի»,- ասել է նա:

Նաև շեշտել է, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության.

«Մենք ուզում ենք, որ հրապարակային հաստատվի 29.800 քառ. կմ Հայաստանի, և 86.600 քառ. կմ Ադրբեջանի տարածքը, ապաշրջափակումը տեղի ունենա 4 սկզբունքների հիման վրա՝ սուվերենության, իրավազորության, փոխադարձության և հավասարության: Այս կարևոր սկզբունքների շուրջ մենք պատրաստ ենք բանակցությունները հասցնել ավարտին։ ՀՀ-ն այս օրակարգով պատրաստ է շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնական կետի և կնքել խաղաղության պայմանագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930