Գուրգեն Մ.-ն հայտնաբերվեց Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/inqnatir.jpg)
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 8-ին, ժամը 23.15-ին, Պերմ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Մարտունու բաժին է տեղափոխվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշներով մայիսի 17-ից հետախուզման մեջ գտնվող, 1986 թ. ծնված Գուրգեն Մ.-ն:
Գուրգեն Մ.-ն ներկայացվել է Մարտունու քննչական բաժին: